Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան և վարքի խանգարումներ

Լուսնի հակառակ կողմը

Լուսնի հակառակ կողմը

Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին, որ լուսնոտները խելագար  են ու, նույնիսկ, նրանց մեղադրում էին անդրշիրիմյան ուժերի հետ կապված լինելու մեջ:

 

Սակայն ժամանակակից գիտությունը վերականգնեց «գիշերային թափառաշրջիկներին», ընդունելով, որ լուսնոտությունը նյարդային խանգարում է: Երկրագնդի վրա մարդկանց մոտ 2,5%-ը քնած ժամանակ քայլում է, խոսում, առարկաներն են տեղից տեղ փոխադրում: Նրանք դա անում են բաց աչքերով, այնպես, որ կարող է թվալ, թե մարդը բացարձակապես ադեկվատ է: Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես: Երբ լուսնոտները դռնից դուրս գալու փոխարեն դուրս են գալիս լուսամուտից, պարզ է դառնում, որ նրանց գործողությունները գիտակցված չեն և, նույնիսկ, շատ վտանգավոր են:

 

Ինչու՞ է այդպես լինում

 

Մի որոշ ժամանակ գիտնականները կարծում էին, որ լուսնոտների գործողությունները կապված էին երազների հետ, այսինքն, նրանք իրականում անում են այն, ինչ այդ պահին տեսնում են երազում: Սակայն կասկածները ժխտվեցին մի հետազոտության արդյունքում:

 

Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի` գլխուղեղի կենսաէլեկտրական  ակտիվության գրանցման օգնությամբ, գիտնականներին հաջողվեց գրանցել«նոպայի» ժամանակը: Պարզվեց, որ  լուսնոտությունն առաջանում է այն դեպքում, երբ գլխուղեղը գտնվում է կիսաքնած-կիսաառույգ վիճակում: Այս փուլը սկսվում է քուն մտնելուց անմիջապես հետո և տևում է մոտավորապես 90 րոպե: Այս ժամանակաընթացքում պահպանվում է մկանների տոնուսը, մարդն անընդմեջ մի կողքից մյուսն է պտտվում, իսկ ամենակարևորն այն է, որ նա երազներ չի տեսնում:

 

Հիվանդության պատկերը

 

Բժիշկների մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ գիշերային տարօրինակությունները կարող են ժառանգական նախահակվածություն ունենալ: Եթե երկու ծնողներն էլ լուսնոտներ են եղել, ապա նրանց երեխան դրան հակված է 60%-ով: Լուսնոտություը հիմնականում հանդիպում է 10-16 տարեկան երեխաների մոտ և հաճախ ուղեկցվում է  քնի մեջ խոսելով: Եվ շատ կարևոր է, որ առավոտյան երեխայի ուշադրությունը չսևեռել պատահածի վրա, սակայն անպայման խնդիրը հարկ է քննարկել հոգեբանի, իսկ ավելի լավ է` հոգեթերապևտի հետ, քանի որ լուսնոտությունը 65% դեպքերում  մանկական նևրոզի և նյարդահոգեբանական բարձր գրգռվածության հետևանք է համարվում:

 

Երեխայի մեծանալու հետ մեկտեղ, լուսնոտությունն ինքնուրույն անցնում է, սակայն կանխարգելման համար հանձնարարվում է ընդունել բնական սեդատիվ պատրաստուկներ, այնպիսիք, ինչպիսիք են` կատվախոտն ու առյուծագին: Այս երևույթի համալիր բուժումն անհրաժեշտ է, որպեսզի հետագայում երեխայի մոտ նյարդային հիվանդություններ կամ բնավորության փոփոխություններ չզարգանան: Հայտնի է նաև, որ լուրջ հոգեկան ծանր ապորւմները հրահրում են նյարդաթուլագարային լուսնոտություն: Այն հաճախ հանդիպում է երեխաների և դեռահասների մոտ: Դա պայմանավորված է գլխուղեղի կեղևում կենսաէլեկտրական գործընթացների առանձնահատկություններով և էնդոկրինային համակարգի ակտիվ աշխատանքով, որն էլ իր հերթին,«լարում» է նյարդային ոչ բավականաչափ զարգացումը: Որպես կանոն, մանկական լուսնոտությունը ինքնիրեն անցնում է:

 

Մեծահասակ լուսնոտները չափից ավելի հուզական և անհաջողություններից երկար ժամանակով տառապող մարդիկ են: Նրանց մոտ հաճախ է ախտորոշվում  նևրոզներով, գերհոգնածությամբ, էպիլեպսիայի որոշ տեսակներով, նաև գլխուղեղի ծանր վնասվածքով կամ ուռուցքով հրահրված պարոքսիզմալ լուսնոտություն: Նման վիճակը կարող է մեկ անգամ լինել կամ պարբերաբար կրկնվել: Այդ դեպքում խորհրդատվության համար հարկ է դիմել նյարդաբանին կամ հոգեբանին: Եթե հիվանդությունը նյարդային բնույթ է կրում, բուժումը կուղղվի քնի վերականգնմանն ու կենտրոնական նյարդային համակարգի նորմալ գործունեությանը: Հաճախ խնդիրը լուծվում է հոգեթերապիայի 2-3  սեանսից և բուսական ծագման հանգստացնող ու քնաբեր պատրաստուկների կարճ կուրսի ընդունումից հետո: Պարոքսիզմալ ձևի դեպքում նշանակվում է ԷԷԳ (էլեկտրաէնցեֆալոգրաֆիա) կամ գլխուղեղի տոմոգրաֆիա` պատճառը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար:

 

Դռներն ամուր փակել

 

Լուսնոտության գլխավոր վտանգը կապված է բարձրացած վնասվածքի հետ: Դրա համար, որպեսզի գիշերային զբոսանքները ողբերգությամբ չավարտվեն, հարկ է գիշերը ամուր փակել լուսամուտները, մուտքի դուռը և հեռացնել սուր ու կոտրվող առարկաները: Չարժե լուսնոտին քայլելու ժամանակ արթնացնել, ավելի լավ է նրան դանդաղ և անաղմուկ տանել դեպի մահճակալ և պառկեցնել: Ներկայումս բժիշկները հանձնարարում են նրանց համար քնելու բարենպաստ պայմաններ ստեղծել:

 

Առաջին հերթին, հարկ է ուշադրություն դարձնել քնի ռեժիմին: Ցանկալի է պառկել քնելու նույն ժամին, իսկ ճաշից հետո չխմել նյարդային համակարգը գրգռող ըմպելիքներ` սուրճ և թունդ թեյ: Քնի խանգարումների դեպքում կօգնեն փշատերևա-աղային հանգստացնող լոգանքները: Բուժգործողության ժամանակը պետք տևի 30 րոպեից ոչ պակաս, քանի որ կարճ լոգնանքներն առույգացնող ազդեցություն ունեն:

 

Չնայած լուսնի լույսն օրգանիզմի վրա ոչ մի հատուկ ազդեցություն չունի, սակայն սենյակում վառվող յուրաքանչյուր, թեկուզ աղոտ լույս խանգարում է լիարժեք քնելուն: Դրա համար լուսամուտներն ավելի լավ է փակել մուգ գույնի վարագույներով: Ննջասենյակում շատ լավ արդյունք են տալիս անուշահոտ յուղերը, դրանք հանգստացնում են նյարդային համակարգը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. konstantinivanov.info
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

15.03.2015

Հարգելի Արփինե, ցավալի է, որ նման խնդրի առաջ եք կանգնել: Ձեր նկարագրածից կարելի է եզրակացնել, որ Ձեր մայրիկի մոտ առկա են հոգեկան շեղումներ, և սովորական հանգստացնողները հարցին չեն կարող լուծում տալ: Անհրաժեշտ է անպայման դիմել հոգեբույժի համապատասխան բուժում ստանալու համար: Եվ որքան շուտ այնքան լավ:

Արփինե

06.03.2015

Մայրս 50 տարեկան է,կյանքը մատուցել է բավականին տհաճ անակնկալներ,հիմա տառապում է անիմաստ մտքերից,իրեն թվում է թե իր հետևից բոլորը վատ բաներ են ասում ու իր վատն են ուզում,ասում է որ լսում է վատ ու տհաճ արտահայտություններ իր հասցեին,նույնիսկ մտածում է ինքնասպանության մասին:Բայց լինում են պահեր երբ շատ լավ վիճակում է,նորմալ,գրագետ,իրատես:Մի տարի բուժման կուրսեր է ստացել նյարդաբանի կողմից,հիմա կատվախոտի և կոնյակի թուրմ է օգտագործում,մի քիչ փոփոխություններ է նկատվում բայց վատ մտքերը դեռ կա:Խնդրում եմ ասեք ին՞չ անեմ այս վիճակից դուրս բերելու համար:Սա ին՞չ հետևանքներով կարող է արտահայտվել:

Մեդ-Պրակտիկ

25.06.2014

Հարգելի ԱՆԱՀԻՏ, բարև Ձեզ, եթե դա չի արտահայտվում այլ երևույթներով ու, կարելի է ասել, սովորություն է, ապա անհանգստանալու ոչինչ չկա: Կարդացեք նաև հետևյալ հոդվածը. http://wexplain.ru/pochemu-chelovek-razgovarivaet-vo-sne/

ԱՆԱՀԻՏ

13.06.2014

Խնդրում եմ ասեք, եթե մարդը գրեթե ամեն գիշեր խոսում է քնի մեջ, նույնիսկ մի քանի անգամ, դա ևս լուսնոտության նշան է, որը քնի մեջ քայլել է ասենք մոտ 3 տարին մեկ անգամ: Արդյոք դրա հետ կապ ունի քրտնելը, մեջքի ցավը, քթի միջնապատի թեք լինելը:

Կարդացեք նաև

Պարանոյա
Պարանոյա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ